Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը փլուզվել է (Տեսանյութ)

13

Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը։

Սուրբ Նշանը այս փլուզումից հետո լրջորեն տուժել է, և եկեղեցին այլևս ոչ թե ամրացման, այլ կառուցման կարիք ունի։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, որոնք նաև հավելում են, որ բացի Սուրբ Նշանը, փլուզվել է նաև Թբիլիսիում գտնվող մեկ այլ՝ Օրթաճալայի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատը։

Հիշեցնենք, որ Սուրբ Նշան եկեղեցում մի քանի ամիս առաջ կրկին փլուզում էր տեղի ունեցել՝ հրդեհի հետևանքով, իսկ պատճառված վնասն այդպես էլ չէր վերականգնվել: