Ազնավուր. Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում

10

Շառլ Ազնավուրը Մոսկվայում ունեցած իր համերգային ծրագրի շրջանակում Life Showbiz-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: «Նրանք լքում են երկիրը: Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ինձ համար դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ: Այն պետք է անհապաղ լուծել», – ահազանգել է Ազնավուրը: