Զինվորական համազգեստով իրանցի երեխաների տեսահոլովակը Խուդափերինի կամրջի մոտ վայնասուն է առաջացրել Բաքվում

122

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

Բաքվի բարբարոսական վարչախմբի վրա քարոզչական ճնշում գործադրող հերթական իրանական տեսահոլովակը սարսափեցրել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման քարոզչամեքենային։

Իրանն Արցախին կապող և ներկայում ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Խուդափերինի կամրջի մոտ նկարահանված հոլովակում իրանցի երեխաները ռազմական համազգեստներով, Իրանի դրոշներով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կրծքանշաններով գալիս են գետանցելու Արաքսը։

Ուշագրավ է, որ երեխաներից մեկի ձեռքում ծածանվող դրոշի վրա գրված է՝ «Առաջ դեպի Երուսաղեմ»։