Ամերիկյան Washington Post-ը անդրադարձլ է հայաստանյան Ազգային Ժողովի ընտրություններին՝ նշելով, որ այսօրվա ընտրությունները հասարակական աջակցության ստուգում էր նախագահի համար:
Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյան Հանրապետական կուսակցությունը ներկայացնող սպասում է հաղթել այս ընտրություններին, բայց հիմնականում շեշտը դրված է ավելի շատ աթոռ զբաղեցնելու վրա՝ կոալիցիա կազմելուց խուսափելու համար: Ընտրությունները ընկալվում են՝ որպես Սարգսյանի հանդեպ հասարակության աջակցության փորձ, ով մյուս տարի դնելու է իր թեկնածությունը:
Պարբերականը նշում է, որ Հայաստանը ամենափոքր հետխորհրդային երկիրն է 3.3 մլն բնակչությամբ, բայց այդ թվի կրկնապատիկը բնակվում են երկրի սահմաններից դուրս: Ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում և ԱՄՆ-ում են:
Հաջորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որի նախագահը ընտրարշավի ընթացքում բազմիցս է քննադատել նախագահի կուսակցությանը՝ փորձելով ճնշել Սարգսյանին՝ ազդեցությունը կիսելու համար, ոչ միայն ԱԺ-ում, այլև նախագահականում:
Ընդդիմությունը, որը ղեկավարվում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նույնպես ակնակլում է պորտֆելներ ԱԺ-ում:
Թերթը ընդդիմության մասին գրելիս հիշում է նաև 2008թ-ի մարտի մեկյան իրադարձություները, որի արդյունքում 10 մարդ զոհվեց, իսկ 250-ը վիրավորվեցին:














