Թշնամու ռմբակոծման հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնաս կփոխհատուցվի

14
Ստեփանակերտ
Սահմանամերձ համայնքներում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի։
 
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է նախագիծը։
 
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը:
 
Ընդունված օրինագծով նաև 3 տարով երկարաձգվել է սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքի գործողությունը։