Հայաստանի պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը

134

Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ,- ասաց Խաչատրյանը` հավելելով,- Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»: