Իրանը հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենայից գանձելու է 120 դոլար. պատճառը՝ 2018-ից սկսած քաղաքական քայլերն են

659

Իրանը չեղյալ է հայտարարել 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, որի համաձայն մայիսի 21-ից սկսած Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենայից գանձելու է 120 դոլար:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը, չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները, 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով մեքենաներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը: