Համացանցում է հայտնվել Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանից մի տեսանյութ, ով մարտի դաշտում վիրավորված է և խուճապահար «Ալահ Աբկար է կանչում, օգնություն աղերսում։
Նշենք, որ միջազգային լրատվամիջոցները բարձրաձայնել են Թուրքիայի համար Սիրիայում կռվող վարձականների Ադրբեջան տեղափոխելու մասին, անգամ նրանց հետ խոսել։ Վարձկանները հիմնականում Աֆրինից են, նրանք Արցախի դեմ կռվում են 1500-2000 դոլարով։
Պարզվել է տեսանյութի վարձկանի անունը։ Նա Մուստաֆա Կանտին է, 23 տարեկան, ներկայումս էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամ է: Նա ժամանակին կռվել է «Լիվա աթ-Թահուդի» («Միաստվածության բրիգադ») կազմում: Այն ժամանակ նա 14 տարեկան էր: Դրանից հետո նա միացել է «Ջեբաթ աշ-Շամիա» թուրքամետ խմբին:
Ծագումով Հալեպի արևմտյան Հայյան քաղաքից է: Նրա ընտանիքն այժմ աղքատության մեջ է ապրում Իդլիբի մոտակայքում գտնվող Ալ-Աթարիբում:













