Վանում հայտնաբերվել է ուրարտացի ազնվական կնոջ դամբարան, որում պահպանվել են կմախքը և զարդերը

89
Վանում հայտնաբերվել է ուրարտացի ազնվական կնոջ դամբարան, որում պահպանվել են կնոջ կմախքը և զարդերը։

Դեռևս 2017թ․ Հայկաբերդի ամրոցում ընթանում են պեղումներ, որը ղեկավարում է Վանի համալսարանի պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն։

Պեղումների ժամանակ արշավախումբը հայտնաբերել է Ուրարտական իշխող դասի դամբարան։

Արդյունքում հայտնաբերվել է կնոջ կմախքի մնացորդներ շքեղ զարդերի ամբողջական հավաքածուով։

Աղբյուրը հաղորդում է, որ կմախքը տեղափոխվելու է լաբորատորիա, որպեսզի փորձաքննության արդյունքում պարզվի կնոջ մահվան պատճառը և տարիքը։

Պրոֆեսորը Anadolu-ի հետ զրույցում նշել է, որ այս հայտնագործությունն ապացուցում է թաղման ծեսի ժամանակ զարդերի կարևորությունը։ Նա ենթադրել է, որ հայտնաբերված դամբարանը հավանաբար պատկանում է 20-25 տարեկան կնոջ, ով եղել է բարձր իշխանական դասի ներկայացուցիչ, ինչը վկայում է զարդերի մի ամբողջ հավաքածուն։

«Կնոջ երկու դաստակներին ապարանջաններ էին, ձախ ձեռքին ՝ բրոնզե մատանի, ականջներին ՝ ականջօղեր, պարանոցի ներքևի մասում ՝ բրոշ և կիսաթանկարժեք քարերով վզնոց: Ակնհայտ է, որ նրան թաղել են այն զարդերով, որոնք նա օգտագործել է առօրյա կյանքում»,- ասել է հնագետը։

Պրոֆեսորը շեշտել է, որ ամենակարևորն այն է, որ դրանք սովորական մարդկանց թաղումներ չեն, բայց առավել կարևոր է, որ սա իշխող դասի կանանց կամ բարեկամների դամբարաններ են։

«Թերևս ամենամեծ գտածոն այս կնոջ մատանին է: Կարելի է ասել սա ամենահին հնագիտական գտածոն է, որը վկայում է նախնական ամուսնության համաձայնության մասին»,- նշել է պրոֆեսորը։