Այժմյան Թուրքիայի Վան նահանգում հայտնաբերել է Վանի թագավորության շրջանի ամրոց։ Գրել է «Հուրրիյեթ»-ը։
Ամրոցի մնացորդները, որոնք ունեն 2.800 տարվա վաղեմություն, հայտնաբերվել են Վան նահանգի Հայոց Ձոր (Գյուրփընար) շրջանում 2500 մետր բարձրության վրա գտնվող լեռան վրա։
Ամրոցում հայտնաբերվել է 6,5 մ խորությամբ, 6,5 մ երկարությամբ և 2,5 մ տրամագծով մեծ ջրամբար, պատեր և կերամիկական մնացորդներ:
«Չնայած ենթադրվում է, որ այն ինչպեսև Վանի ամրոցը մեզ են հասել Վանի թագավորության շրջանից, բայց տեսնում ենք, որ այն հիմնականում օգտագործվել է միջնադարում», – թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն է ասել պեղումների արշավախմբի ղեկավար, Վանի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն։
«Կերամիկական կտորներից, ջրամբարից և քաղաքի պատերից հասկանում ենք, որ ամրոցը տեղը կառուցվել է մոտ 2800 տարի առաջ», – ասել է Չավուշօղլուն: