Վանի հայկական միջնադարյան Սուրբ Թովմաս վանքը վերածվել է ախոռի

120

Վանի հայկական Սուրբ Թովմաս վանքը, որը կառուցվել է 11-րդ դարում՝ Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով, վերածվել է ախոռի: Այս մասին գրում է evrensel.net կայքը:

Իր պատմությամբ, գեղեցկությամբ և շքեղությամբ այդքան հայտնի վանքը, որը Վանի ամենահին կառույցներից մեկն է, այժմ թողնված է ճակատագրի հույսին: Չնայած դրա վերականգնման և պահպանման բոլոր կոչերին, որևէ գործողություն չի ձեռնարկվել: Գանձախույզների թիրախը հանդիսացող վանքն ամռանը դառնում է կենդանիների հանգստի և ապաստանի վայր:

Վանքից բացի՝ ավերվել է Վանա լճից 500 մետր և վանքից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայկական պատմական գերեզմանատունը:

Վանքը գտնվում է Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում` 2000 մետր բարձրությամբ բլրի վրա: Վանքը գտնվում է Վան քաղաքից 75 կմ հեռավորության վրա: