Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել է Վանի թագավորության շրջանի ամրոց

124

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում ջրի երես են դուրս եկել պատմական հուշարձաններ, որոնք ջրի տակ էին անցել լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:

Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Վանի Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ կարելի էր տեսնել ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել  սյուների և պատերի  ավերակներ,  դամբարաններ,  կերամիկական և  խեցեգործական կտորներ: