Թուրքիայում հայկական եկեղեցին պահեստի են վերածել

9
Այժմյան Թուրքիայում գտնվող 1800-ականների սկզբին կառուցված Չորումի հայտնի Սուրբ Գևորգ եկեղեցին վտանգված է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Եկեղեցին կառուցվել է հայ Քիրյոփի ընտանիքի կողմից:

Որոշ ժամանակ առաջ գույքի սեփականատերերը դիմել են Չորումի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչություն, որպեսզի այն միջոցներ տրամադրի պատմական այս կառույցի վրա ձևափոխումներ անելու համար, սակայն հետո հրաժարվել են։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է այդ վարչության պաշտոնյաներից մեկը։ Վարչության աշխատակիցը պնդել է, որ որևէ ապացույց չկա, որ այս կառույցը եկեղեցի է, և միայն տեղի բնակչությունն է փաստում եկեղեցի լինելու մասին։

Պատմական այս կառույցի վերաբերյալ Չորումի բնակչության մեծ մասը տեղեկություն չունի, միայն մեծահասակներից քչերն են, որ վկայում են հայկական եկեղեցու գոյության մասին։

Նշվում է, որ չնայած 1915թ․ Քիրյոփի ընտանիքը նույնպես ցեղասպանության սպառնալիքի տակ էր, այնուամենայնիվ, նրանց ընտանիքից մի քանիսին հաջողվում է փրկվել։