Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Պոտասարի՝ Գյոբեքլիթեփեի անունը։
Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։
«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:
Հիշեցնենք, որ Պորտասարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Ուրֆայից մոտ 12 կմ հեռավորության վրա: Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ Կլաուս Շմիդտը պեղումների արդյունքում պարզել էր, որ սրբատեղին ունի ավելի քանի 12.000 տարվա պատմություն: Այն համարվում է աշխարհի ամենավաղագույն տաճարային համալիրը, որտեղ հայտնաբերվել են հսակայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ, կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց Հայկական լեռնաշխարհից: