Թուրքերը Բուրսայի հին հայկական եկեղեցին վաճառքի են հանել

117

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիները վաճառելու կամ դրանք ախոռի վերածելու գործունեությունը:

Այս անգամ 6 միլիոն թուրքական լիրայով վաճառքի է հանվել Բուրսայում գտնվող հին հայկական կաթոլիկ եկեղեցին: Այս մասին  Twitter-ի իր էջում հայտնում  է պոլսահայ լրագրող Արիս Նալճը` կից հրապարակելով լուսանկար: