Թշնամու անհամար դիակներ են սփռված մարտադաշտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մարտի դաշտում ամենուրեք վխտող թշնամական դիակները։

Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում, հաղորդում են Պաշտպանության բանակից։

«Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ», – ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։