Թավրիզում կստեղծվի հայկական թանգարան․ աղբյուր

173

Ըստ իրանական աղբյուրների՝ որոշվել է Թավրիզում ստեղծել հայկական թանգարան։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թավրիզը Իրանի՝ հայերով բնակեցված քաղաքներից է, որոնց մեծ մասը համարվում են արվեստագետներ և շատ լավ հարաբերություններ ունեն Իրանի կառավարության հետ՝ սկսած Սեֆյանների ժամանակաշրջանից։ Հայտնում է Iranologists տելեգրամ ալիքը։

Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը տարածվեց, այսպես կոչված, World Azerbaijani’s Conference-ի մամուլի խոսնակի այն գրառումից հետո, որ վերոնշյալ տխրահռչակ կոնֆերանսի հաջորդը լինելու է կամ Թավրիզում կամ Երևանում։