Ստամբուլում հայկական եկեղեցին պղծած տղամարդիկ ձերբակալվել են

61

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով քաղաքի վարչակազմին, հայտնում է, որ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են:

«Երեք քաղաքացի, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են իրենց տներում: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք այդ զազրելի արարքը, որը դրսևորվել է սուրբ վայրերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել: