Սիրիացի վարձկանները չեն պատրաստվում վերադառնալ տուն․ նրանք տեսանյութ են հրապարակել Ադրբեջանից

12

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կռվող ջիհադիստները տեսանյութ են հրապարակել, որում նշում են, որ չեն պատրաստվում վերադառնալ տուն։ Հաղորդում է WarGonzo տելեգրամ-ալիքը։

ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեսանյութում Սիրիայից Ադրբեջան բերված վարձկանները բառացի ասում են․ «Մենք Հայաստանի հետ ենք կռվում։ Մենք ազատ ենք, և դա միակ բանն է՝ ինչով մենք պետք է զբաղվենք»։

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն «անմեղ» դեմքով շարունակ հերքում են վարձկաններին վերաբերող հարցադրումները։