Ռուսաստանի կառավարությունը թույլատրել Է Ռուսաստանից ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի սերմեր արտահանել ԵԱՏՄ երկրներ։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարության ևս մեկ որոշմամբ` մեր երկրից հացահատիկային մշակաբույսերի արտահանման` նախկինում ընդունված ժամանակավոր արգելքից (մարտի 15 – ից հունիսի 30-ը) դուրս են բերվել ցորենի, մեսլինի, տարեկանի, գարու, ինչպես նաև սովորական եգիպտացորենի սերմերը։ Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության առկայության դեպքում», – ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանից թույլատրվում է «պայթող» եգիպտացորենի արտահանումը։