Պատմական Անիի հուշարձանները վանդալիզմի զոհ են դարձել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

70
Պատմական Անին, որի ավերակներն են մեզ հասել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։

Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ 2016թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի պատմական շինություններից մնացած պատերն այսօր այցելուների կողմից անխնա ներկվում, փորագրվում են։

Պատմական այս քաղաքում հայտնված որոշ զբոսաշրջիկներ ավելի հանճարեղ ոչինչ չեն գտնում անելու, քան եկեղեցիների, ամրոցների ու այլ շինությունների՝ կանգուն մնացած պատերին սեփական անունները, այցելության տարեթվերը, ամուսնուն կամ սիրեցյալին ուղղված սիրո խոստովանությունները կավիճով ու ներկերով գրելը կամ սուր գործիքով փորագրելը։

Մյուս կողմից, այս ամենը հարուցել է մի շարք սրտացավ այցելուների զայրույթը, ովքեր պահանջել են մաքրել բոլոր գրառումներն ու ավելի խնամքով վերաբերվել պատմական այս կառույցներին։
 
 
Անի