5-10 տարի հետո Եվրասիական Միությունը կանցնի միասնական արտարժույթի. Շուվալով

Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 5-10 տարի անց հնարավոր է միասնական արժույթ ունենան: 

Հայաստանի քաղաքացիները Վրաստանում կարող են 90 օր առանց վիզայի մնալ

Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սակայն այստեղ մնալու տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը` 180 օր ժամանակահատվածում. Վրաստանի ԱԳՆ պաշտոնյա

Հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ. Ա. Հովհաննիսյան

«Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, մենք հակադարձել ենք»:

Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց

Հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ:

Թշնամու դիվերսիայի հետևանքով 1 զոհ և 2 վիրավոր ունենք

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

«Ձայն Արարատի»-31 Հայոց Արշակունի արքաներ

Կներկայացնենք Արշակունի բոլոր թագավորներին իրենց դրական և բացասական գործունեությամբ: Մեր բանախոսը պատմական աղբյուրներից հետաքրքիր փաստեր կներկայացնի, որոնք շատերին անհայտ են, անդրադարձ կարվի նաև քրիստոնեության տարածմանը Հայաստանում, հատկապես Տրդատի օրոք ինչ էր տեղի ունենում երկրում, և որն էր Արշակունիների անկման պատճառը:

Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 800 միավոր զինտեխնիկա

Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ Т-72 տանկ, 132 միավոր հրետանային համակարգ՝ 120 հատ Д-30 թնդանոթ և 12 հատ Пион ինքնագնաց հաուբից, 60 հատ БТР-70 զրահամեքենա, 11 հատ Су-25 ռազմական ինքնաթիռ:

Արցախի ԱԺ պատգամավորները կոչ են անում անհապաղ փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը

Կատարվածը ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն և համոզված ենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Հայրապետյանի անմեղությունը:

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրյուսելում. Ուորլիք

«Հերթական անգամ մենք կփորձենք բանակցության ճանապարհով խնդրի կարգավորմանը հասնել Բրյուսելում»,- գրել է Ուորլիքը:

200 հազար եվրոյի գրանտ Ցեղասպանության ճանաչման հարցը փակելու համար

Եվրամիության 200 հազար եվրոյի ֆինանսավորմամբ Հայաստանում և Թուրքիայում մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, որն իրականացնելու են երկու երկրների 8 կազմակերպություններ: 2015թ-ին հայ մարդը նշելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց երկրի ներսում որոշ գրանտակեր լրտեսներ հայ-թուրքկան բարեկամության ծրագրեր են իրագործում: Սա աբսուրդային մի քաղաքականություն է, որով փորձ է արվում նսեմացնել Ցեղասպանությունը, հայ ազգի պահանջատիրությունն ու փոխհատուցումը, հենց հայի անունի տակ գործող անձանց միջոցով: Ինչպե՞ս կարող է իրեն հայ համարող որևէ անձ համաձայնվել այս հակահայկական ծրագրի իրականացմանը: