Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրյուսելում. Ուորլիք

6

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Բրյուսելում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Բրյուսելում են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար:

«Հերթական անգամ մենք կփորձենք բանակցության ճանապարհով խնդրի կարգավորմանը հասնել Բրյուսելում»,- գրել է Ուորլիքը: