Հայաստանի քաղաքացիները Վրաստանում կարող են 90 օր առանց վիզայի մնալ

7

Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումը ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ: Այս մասին Armradio.am-ին Ռադիոլուրին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն:

 «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը սահմանում է նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանը ուներ ազատ վիզային ռեժիմ, այդ թվում նաև Հայաստանի: Սակայն ինչպես նշում է Վրաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն.«Օրինակ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սակայն այստեղ մնալու տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը` 180 օր ժամանակահատվածում»: