Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը կայացավ

Երթի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահից, որ վերջինս միջնորդի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

Թշնամու արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

ԵԱՀԿ համանախագահները չեն մասնակցի Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝  Սոչիում ակնկալվող հանդիպմանը:

Չինարիի բնակիչը գերի է ընկել

Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:

Մնում է՝ Պուտինը ստորագրի, և Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին

Խոսքն ինտեգրացիոն լրիվ նոր ձևաչափի մասին է: Բացի այդ, մենք հավանություն կտանք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի նախագծին, որպեսզի ստորագրման համար ներկայացնենք նախագահին. Մեդվեդև

Հայաստանը գործնականում արդեն մտնում է ԵՏՄ. Ղազախստանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական միությանն ընթանում է ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը:

Թշնամու դիվերսիան Մարտունու ուղղությամբ կասեցվել է

Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

Իսա Սադիգովը մեղադրրել է իր երկրի իշխանություններին՝ նշելով, որ այս իրավիճակը կապված է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության անզորության հետ:

Մեկ օրում թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է 859 անգամ

 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց

Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-9-ը, այս մասին հայտնում է Vesti.ru-ն: