Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

10

«Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»,- հայտարարել է Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարար Իսա Սադիգովը Արցախի սահմաններում զոհված զինծառայողների առնչությամբ: Տեղեկացնում է Artsakhpress.am:

Իսա Սադիգովը մեղադրրել է իր երկրի իշխանություններին՝ նշելով, որ այս իրավիճակը կապված է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառաություն է ռազմական իրականության մեջ»: