Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը կայացավ

12

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը տեղի ունեցավ: Երթին մասնակցում էին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական և մշակութային գործիչներ, երթին ներկա էր նաև Հայրապետյանի հարազատները:

Երթը մեկնարկել է Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, շարունակվում է դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:

Երթի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահից, որ վերջինս միջնորդի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

Լուսանկարը՝ Շահե Աճեմյանի