Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-9-ը, այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Հանդիպումը տեղի է ունենալու ռուսական կողմի միջնորդությամբ:
Հաղորդվում է, որ հանդիպման քննարկումների գլխավոր թեման լինելու է շփման գծում լարվածության կտրուկ բարձրացումը և մարդկային նշանակալի կորուստները:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս հայտնել էր, որ Սարգսյանն ու Ալիևը պետք է հանդիպեն Սոչիում:











