Ալիևը կմասնակցի Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի միջոցառումներին

Ըստ նրա՝ Ալիևը մի քանի ամիս առաջ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու համար և հենց այդ ժամանակ էլ ընդունել է հրավերը:

Ավստրիայի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Անդրադարձ է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:

ՀՀ ԱԺ-ն հայտարարություն ընդունեց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Այս հայտարարությամբ ՀՀ Ազգային ժողովը, երախտագիտություն հայտնելով հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ճանաչել այն: 

Գերմանիայի քաղաքական գործիչները համաձայն են 1915թ-ի Հայոց Եղեռնը Ցեղասպանություն անվանել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն աջակցել է նրանց, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանել ցեղասպանություն։ 1915-ին տեղի ունեցածը կարելի է «միավորել «ցեղասպանություն» հասկացության մեջ»:

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում գործող ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:

Պուտինը ապրիլի 24-ին Երևանում կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանի հրավերով ներկա է լինելու Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:

Օլանդը ապրիլի 23-ին կժամանի

Տեղեկատվության համաձայն՝ Օլանդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան: Պաշտոնական աղբյուրը նաև հաղորդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի Երևանում սպասվող հավանական հանդիպման մասին:

Հրեաները քանդում են աշխարհը. Թուրքական ֆիլմը հրեաների մասին

Հրեական The Jerusalem post թերթը անհանգստացած է, քանզի Թուրքիայում վերջերս սկսել են ցուցադրել փաստավավերագրական մի ֆիլմ «Իշխող միտքը» վերնագրով, որի մեջ հրեաները ներկայացվում են որպես քանդող, ոչնչացնող, պատերազմներ հրահրող և արդեն 3500 տարի աշխահում գերիշխող տարր, Մովսեսի ժամանակներից ի վեր:

1.5 մլն հայերի Ցեղասպանությունը ցեղասպանություն չէր. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, ըստ նրա Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցածը ոչ թե Ցեղասպանություն է, այլ այն կարելի է կոչել ընդամենը «վայրագ հանցագործություններ»: 

Մեծ մասշտաբի այս տեղահանությունը հավասարազոր է զանգվածային ոչնչացման. Գերմանական հյուպատոս 1915թ.

Ռազմական բնույթի հիմնավորումները չեն կարող պատճառաբանում լինել այս գործողությունների համար, որովհետև տեղացի հայերի ապստամբության հնարավորությունը բացառված է, քանզի տեղահանվածները ծերեր են, կանայք ու երեխաներ: