Ալիևը կմասնակցի Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի միջոցառումներին

11

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին և տոնական միջոցառումներին, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ նրա՝ Ալիևը մի քանի ամիս առաջ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու համար և հենց այդ ժամանակ էլ ընդունել է հրավերը: