ՀՀ ԱԺ-ն հայտարարություն ընդունեց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

4

Ազգային ժողովը ապրիլի 21-ի արտահերթ նիստում կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծին: Կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Այս հայտարարությամբ ՀՀ Ազգային ժողովը, երախտագիտություն հայտնելով հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ճանաչել այն: