Ավստրիայի Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

6

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն», գրում է diepresse.com-ը:

Անդրադարձ է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել:

Ազգային խորհուրդն Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներից մեկն է: Գործնականում Ազգային խորհուրդն ավելի մեծ իրավական ուժ ունի, քան վերին պալատը: