Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ – ԵՄ համաձայնագրին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:

Ադրբեջանն ու Իսրայելը նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և իսրայելական Aeronautics ընկերությունը նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: 

Հոմերոսի «Ոդիսականից» հնագույն պատառիկ է հայտնաբերվել

Հնագիտական պեղումների ընթացքում Հունաստանում հայտնաբերվել է «Ոդիսականի» ամենահնագույն արձանագրությունը: 

Մշակույթի նախարարությունը պահանջել է վերադարձնել թանգարանային առարկաները

Մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:

Բաքվում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն...

Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: 

Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս մտահոգություն հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի կուտակման կապակցությամբ

Եվրախորհրդարանը Եվրախորհրդին և Հանձնաժողովին խորհուրդ է տալիս ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության առաջնայնությունը և ամրապնդել ԵՄ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի՝ 2009 թվականների հիմնական սկզբունքների հիման վրա: 

Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք. Ժաննա Գալստյան

Մեր ամենամեծ թերացումն այն էր, որ մեր մտավորականների մեծ մասը ռազմաճակատ գնաց։ Մահապարտների ջոկատում նրանք մեծ թիվ էին կազմում։ Մտավորականը պետք է մնար այստեղ, որպեսզի համապատասխան կառույցներ ստեղծեր։ Եթե այդ քանակությամբ ռազմաճակատ ես տանում, նշանակում է քոքը կտրում ես մտավորականության։ Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք։ 

Մարտի 1-ի գործով նախկին նախարարը հետախուզվում է, իսկ Ռ. Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Իրաքում պահպանվել է աշխարհի հնագույն կամուրջը. այն շումերական է

Թելլոյի կամուրջը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում  և իր տեսակի մեջ եզակի է: Այս նշանակալի գտածոն պահպանվելու է Բրիտանական Թանգարանի հնագետների և Իրաքի ժառանգության պրոֆեսիոնալների կողմից, ովքեր դասընթաց են անցել հնավայրերի պահպանության համար, որոնք վնասվել են ԴԱԵՇԻ կողմից: 4000-ամյա կամուրջի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի համաշխարհային պատմության համար: