Հոմերոսի «Ոդիսականից» հնագույն պատառիկ է հայտնաբերվել

16

Հնագիտական պեղումների ընթացքում Հունաստանում հայտնաբերվել է «Ոդիսականի» ամենահնագույն արձանագրությունը: Հաղորդում է BBC-ին:

Կավի կտորը հայտնաբերվել է Զևսի տաճարի ավերակների մոտ՝ հնագույն Օլիմպիա քաղաքում: Տախտակի վրա արձանագրված է պոեմի 13 տող, որտեղ պատմվում է Տրոյայի անկումից հետո Ոդիսևսի արկածների մասին: Պոեմը հավանաբար Հոմերոսի կողմից գրվել է մ.թ.ա. 8-րդ դարի վերջին: Արձանագրության ստեղծման ժամանակը դեռ պետք է հստակեցվի, բայց մասնագետների խոսքով՝ այն մեծ հնագիտական, էպիկական, գրական և պատմական արժեք է իրենից ներկայացնում:

Նշվում է, որ հույն և գերմանացի հետազոտողների կողմից հայտնաբերված տախտակի վրա արձանագրված են «Ոդիսականի»  14-րդ երգի 13 տողերը: