Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս մտահոգություն հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի կուտակման կապակցությամբ

4

Եվրախորհրդարանը Եվրախորհրդին և Հանձնաժողովին խորհուրդ է տալիս ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության առաջնայնությունը և ամրապնդել ԵՄ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի՝ 2009 թվականների հիմնական սկզբունքների հիման վրա: Այս մասին ասվում է փաստաթղթում, որն առաջարկություններ է պարունակում ԵՄ-Ադրբեջան Համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ինչպիսիք են բոլոր կողմերի կողմից հրադադարի պահպանումը, բոլոր մակարդակներում երկխոսությունը, այդ թվում նաև՝ բարձր մակարդակով բանակցությունները, ատելության հռետորության զսպումը, վստահության ամրապնդման միջոցները, ԵԱՀԿ դիտորդների թվի զգալի ավելացումը և շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջեւ:

Պատգամավորները խորհուրդ են տալիս խորը մտահոգություն հայտնել ուժերի կուտակման և տարածաշրջանում պաշտպանության անհամաչափ ծախսերի կապակցությամբ: Նրանք նաև կրկին հայտարարում են բանակցային գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներգրավման անհրաժեշտության մասին: