Բաքվում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

12

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ աշխատանքային ճաշի շրջանակում տեղի է ունեցել նաեւ ընդլայնված կազմով հանդիպում:

Պաշտոնական հանդիպման արարողությունից հետո տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում: Զրույցի ժամանակ կողմերը խոսել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգացող բարեկամական և եղբայրական հարաբերությունների մասին, վստահություն են հայտնել 2 պետությունների միջև կապերի հետագա ամրապնդման մասին: Կարծիքների փոխանակում է կատարվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: