Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք. Ժաննա Գալստյան

Մեր ամենամեծ թերացումն այն էր, որ մեր մտավորականների մեծ մասը ռազմաճակատ գնաց։ Մահապարտների ջոկատում նրանք մեծ թիվ էին կազմում։ Մտավորականը պետք է մնար այստեղ, որպեսզի համապատասխան կառույցներ ստեղծեր։ Եթե այդ քանակությամբ ռազմաճակատ ես տանում, նշանակում է քոքը կտրում ես մտավորականության։ Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք։ 

Մարտի 1-ի գործով նախկին նախարարը հետախուզվում է, իսկ Ռ. Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Իրաքում պահպանվել է աշխարհի հնագույն կամուրջը. այն շումերական է

Թելլոյի կամուրջը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում  և իր տեսակի մեջ եզակի է: Այս նշանակալի գտածոն պահպանվելու է Բրիտանական Թանգարանի հնագետների և Իրաքի ժառանգության պրոֆեսիոնալների կողմից, ովքեր դասընթաց են անցել հնավայրերի պահպանության համար, որոնք վնասվել են ԴԱԵՇԻ կողմից: 4000-ամյա կամուրջի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի համաշխարհային պատմության համար: 

ՌԴ պատգամավորները «Ադրբեջանը Հարավային Կովկասում ՌԴ միակ դաշնակից» թեմայով կոնֆերանսից հետո բարձրացել են Լելե...

Կոնֆերանսի ավարտից հետո Միջազգային Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյովը և մի շարք փորձագետներ բարձրացել են Ապրիլյան պատերազմի ժամանակ հայերից գրաված Լելե թեփե բարձունքը: 

Նախիջևանի ուղղությամբ թշնամին փորձել է ամրապնդել դիրքերը

Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Թե ինչպես Աթաթուրքը ապօրինաբար բռնագրավեց Քասապյանների Չանքայա պալատը

1935թ․ մասյիսի 12-ին Թուրիայի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Չանքայա պալատը, որտեղ հետագայում ապրել է Աթաթուրքը՝ իրերի հետ միասին վաճառվել է 285 հազար լիրայով։ Հարց է առաջանում իսկ ումի՞ց են գնել։

Որպես հակամարտության հիմնական կողմ՝ Արցախը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զ. Մնացականյան

Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը կարևոր առաջնահերթություններ են՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ՝ Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն:

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: 

Զինտեխնիկա արտադրող խոշոր գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ՝ շրջանցելով ԵԱՀԿ արգելքը

Եվրոպայում սպառազինության և զինտեխնիկայի խոշորագույն արտադրողներից Rheinmetall ընկերությունը մտադիր է գործարքներ կնքել Ադրբեջանի հետ:

Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և պաշտպանության նախարարի հետ

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը ուղղված քայլերը: