Մենք ձեզ չե՞նք խանգարում․ Լավրովը նկատողություն արեց ադրբեջանցի օպերատորներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

146

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը և համատեղ ասուլիսը։ Պարզվում է՝ ասուլիսն այդքան էլ հարթ չի անցել։

Մասնավորապես ադրբեջանցի օպերատորները, ովքեր նկարահանում էին ասուլիսը խանգարել են նախարարներին, ինչին հաջորդել է Լավրովի նկատողությունը․ «Մենք ձեզ չե՞նք խանգարում, ընկերնե՛ր»։

Լավրովը կոչ է արել օպերատորներին հարգալից վերաբերել նախարարների ելույթներին։