Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ 100 տարի առաջ հենց այս օրը Թեհլերյանը սատկացրեց Թալեաթին

23
100 տարի առաջ այս օրը մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասի Հարդենբերգշտրասսե փողոցում Սողոմոն Թեհլերյանը օրը ցերեկով սատկացրեց հայկական Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ մեհմեդ թալեաթ փաշային․
թալեաթի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի , Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:
——
«Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»:
Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլերյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:
Թեհլերյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան- Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլերյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել»: