«Magic Jack»-ը ԼՂ-ն Հայաստանի մեջ է ներառել

7

Ամերիկյան հայտնի «Magic Jack» հեռախոսային ընկերությունը, որը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով զանգել ամբողջ աշխարհին, իր տարիֆային ցանցում Լեռնային Ղարաբաղը համարել է Հայաստանի տարածք: Ընկերությունը իր ինտերնետային կայքում ԼՂ-ն նշել է 37447 ինդեքսի տակ: Սակայն ադրբեջանական համայնքին այս հանգամանքը դուր չի եկել, և նրանք բողոք-նամակ են հղել վերոնշյալ ընկերությանը Լեղնային Ղարաբաղը հայկական տարածք համարելու համար: Բայց ընկերությունը դեռևս չի պատասխանել ադրբեջանցիներին: