LeMonde. Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը դեմ է ցեղասպանությանը վերաբերող օրինագծին

6

Վալերի Բոյերը զարմացել է Ֆրանսիայի Սենատի իրավական հանձնաժողովի որոշումից, համաձայն որի հանձնաժողովը հավանություն չի տվել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստին: 23 կողմ, 9 դեմ և 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։ ՞Ես շատ զարմացած եմ, որ Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվում է իր պարտականությունից համաձայնվել այդ տեքստի հետ՞,-ընդգծել է պատգամավոր Բոյերը: Այս մասին գրում է ֆրանսիական ԼeMonde:

Հանձնաժողովի ներկայացուցիչները ընդգծել են, որ այս որոշումը ինքնաբերաբար չի ազդում հունվարի 23-ի որոշման վրա, սակայն տեքստը իրավական առումով չի համապատասխանում սահմանադրությանը:

Սենատի Կոմունիստական խմբավորման անդամ Ժան Պիեռ Սուերը (Jean-Pierre Sueur)-ը նշել է, որ ՞Խորհրդարանը ամֆիթատրոն չէ, որտեղ նրանք պատմություն կերտեն՞: Նա համոզմունք է հայտնել, որ սահմանադրությանը չհամապատասխանող հարցերը հակասում են ազատ արտահայտվելու իրավունքին՞: Սուերը ընդգծել է. ՞Եթե խմբավորումը դեմ քվեարկի օրինագծին, ապա ես նույնպես դեմ կքվեարկեմ: Ամեն ինչ մաքուր խղճով կորոշվի՞:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է քվերակության դրվի Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին: