Իրանում «Գորշ գայլերը» Հայաստանի դրոշն են այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

129

Իրանում պանթյուրքիստական խմբավորումերն ի աջակցություն Ադրբեջանի ընդդեմ Արցախի տարվող պատերազմի, հերթական պրովակացիոն ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։

Ցույցի ընթացքում հնչել են պանթյուրքիստական լոզունգներ, ցուցադրել են «Գորշ գայլերի» սիմվոլները, ինչպես նաև այրել են Հայաստանի դրոշը։

Նշենք, որ սա Իրանում առաջին դեպքը չէ։ Հայտնի է, որ այս հակահայկական ցույցերի ետևում կանգնած է Բաքուն, բայց Իրանի պատկան մարմինները շատ խիստ են պատժում ծայրահեղականներին։