Իրանի Սբ․ Բարդուղիմեոսի տաճարը փլուզման եզրին է․ Ահազանգ

28
«Ակօսը», վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Իրանում վերջին երկրաշարժերը որոշակի վնաս են հասցրել Սուրբ Բարդուղիմեոսի տաճարին, որը սահմանակից է Վանին։

Ցնցումների հետեւանքով փլուզվել է պատերից մեկի մի հատվածը, որը ավելի մեծ վնասների պատճառ կարող է դառնալ։

Մասնագետները բազմիցս են ահազանգել, որ տաճարը կարիք ունի շուտափույթ նորոգության։ Պարբերականը նկատում է, որ տաճարը գտնվում է զինվորականներին պատնաող տարածքում, որտեղ քաղաքացիական անձանց մուտքն արգելված է։ Սակայն, ըստ հրապարակման, զինվորականները հեռացել են այդ վայրերից եւ տաճարը մնացել է լքված վիճակում՝ թիրախ դառնալոզ գանձ որոնող արկածախնդիրների համար։