Իրանցի փորձագետը եթերում հայտարարել է, որ Բերձորը հայկական տարածք է

138

Իրանական հեռուստաընեկրություններից մեկի եթերում իրանցի փորձագետը հայտարարել է, որ Բերձորը հայկական տարածք է։

Հաղորդավարի այն պնդմանը, որ Բերձորը եռակողմ հայտարարության հիման վրա վերադարձվել է Բաքվին, փորձագետը հակադարձում է․ «Այո, Լաչինը Հայաստանի տարածքն է: Հայաստանն էլ կարող է ասել այն ժամանակ Մեծ Հայաստան է եղել և Բաքուն էլ է մերը»։

Փորձագետի այս հայտարարությունը մեծ վայնասուն է առաջացրել Ադրբեջանում, որոշ պետական ֆինանսավորում ստացող տելեգրամյան ալիքներ անգամ Իրանին իրենց ոխերիմ թշնամի են հայտարարել։

Նշենք, որ հաղորդումը հեռարձակվել է հենց ադրբեջաներենով։