Huffington Post-ը ներկայացրել է աշխարհի տարբեր վայրերում գտնվող ժայռափոր եկեղեցիներն ու տաճարները: Ցուցակում հայտնվել է նաև Գեղարդի ժայռափոր վանքը:
«Ժայռերի ներսում փորագրված կամ քարանձավներում կառուցված եկեղեցիները իրենց վեհությամբ հաճախ գերազանցում են քաղաքային տաճարներին ու վիտրաժային պատուհաններով եկեղեցիներին»,- գրել է պարբերականը:
Ստորև ներկայացնում ենք քարանձավ-եկեղեցիներից մի քանիսը:
Առաջինը Կահիրեի Սենթ Սայմոն եկեղեցին է: Այն հայտնի է նաև որպես քարանձավ-եկեղեցի:
Հաջորդը՝ Ավստրալիայիում գտնվող Սերբական ուղղափառ եկեղեցին է:
Հունաստանի Դիոնիսոսի տաճարը ևս այս ցանկում է հայտնվել:
Ֆրանսիայի յուրօրինակ Սուրբ Մարիա Մագդալենա քարանձավ-եկեղեցին էլ է ընդգրկել պարբերականը:
Առեղծվածային վանական համալիրների շարքում է հայտնվել է Հայաստանի Գեղարդի ժայռափոր վանքը:
Ստորև կգտնեք լուսանկարները՝ ըստ հերթականության:


















