Հրեա հակահայ լրագրողն աջակցում է ալիևյան «մոլի էկոակտիվիստներին», Շուշիում լուսանկարվում նրանց հետ (Տեսանյութ)

105
Այսօր լրացավ Արցախի շրջափակման 31-րդ օրը։ Շուրջ 120.000 հոգի դարձել են ալիևյան ռեժիմի զոհը, ով կեղծ «էկոակտիվիստների» անունի տակ, մեկ ամիս փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս Հայաստանին կապող միակ մայրուղին։
Բազմիցս ներկայացրել ենք Ալիևի անձնական օգտագործման «բնապահպանների» իրական ով լինելը, այսօր կբացահայտենք Բաքվի ռեժիմին սպասարկող ևս մեկին։
Ալեն Ղուլյանը գրում է․
«Նուրին Գրիգերը հրեա լրագրող է՝ Western Civilization Heritage Israel Program – CHIP հաղորդաշարի հեղինակը։ Ապրում է Իսրայելում և ԱՄՆ-ում, ակտիվորեն զբաղվում է ալիևյան ռեժիմի քարոզչությամբ, իսկ 2020-ին հիմնել է «ԱՄՆ-Ադրբեջան մշակութային ֆոնդը»։
Այս կինն իր հակահայությամբ ոչնչով չի տարբերվում մուշտակներով աղավնի սպանող «էկոակտիվիստներից»։
2022-ի դեկտեմբերի կեսերին իսրայելական մի խմբի հետ եղել է բռնազավթված Շուշիում։ Իր տեղադրած կադրերում չկա, որ եղել է արգելափակված Շուշի-Քարին Տակ հատվածում, բայց ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ եղել է Բերձորի միջանցքի փակված հատվածում։
Գրինգերը Շուշիում ապրել է այն նույն հյուրանոցում, որտեղ տեղակայվում են «էկոակտիվիստներից» ոմանք (նա լուսանկարներ ունի ակտիվիստներից որոշների հետ)։ Ըստ աղբյուրի՝ իսրայելցի հակահայերը Շուշիում ինչ-որ ֆիլմ են նկարահանել։
Տիկինը հայտնի է նաև նրանով, որ կազմակերպել է Ադրբեջանի վիրավոր զինծառայողների բուժումը Իսրայելում։ Վերջին լուսանկարում, նա զինվորներից մեկի և Իսրայելի Պաշտապանության նախարարի հետ է»։