Ուրֆայի հայկական եկեղեցին գանձագողերն օր օրի ավերում են

134
Ուրֆա
Akunq.net-ը, հղում անելով Urfanatik.com կայքէջ-ին, գրում է․
 
Ուրֆայի (հին, պատմական անվանումը՝ Եդեսիա, ներկայիս թուրք․, պաշտոնական անվանումը՝ Շանլըուրֆա) Խալֆաթի գավառի պատմական եկեղեցին ենթարկվում է գանձողերի հարձակումներին։
 
Հրապարակման հեղինակ Էմինե Ալբայրաքի հաղորդմամբ՝ թեև Ուրֆան իր մշակութային հուշարձանների շնորհիվ առաջին հորիզոնականում է գտնվում Թուրքիայում զբոսաշրջիկներին գրավող նահանգների շարքում, սակայն այստեղ որոշ պատմական կառույցներ հարկ եղածի չափով չեն պահպանվում։
 
Դրանցից մեկն էլ Խալֆաթիի պատմական (ամենայն հավանականությամբ՝ հայկական) եկեղեցին է, որը գտնվում է Գյուրքույու (Նոհրութ) թաղամասում։ Թեև եկեղեցին վերանորոգման և պահպանման կարիք ունի, սակայն շարունակում է ենթարկվել գանձագողերի ավերումներին։
 
Եկեղեցու վերականգման ուղղությամբ մինչ օրս որևէ աշխատանք չի տարվել, անգամ պատերի քարերը տեղահան են արվել, իսկ պատերը՝ քանդվել։