Հայերի լքյալ գույքը. Շիշլիում Աթաթուրքի թանգարանը պատկանում է Քասապյան ընտանիքին

26

Իսկ դուք գիտեիք, որ այժմյան Թուրքիայում գտնվող բազմաթիվ պետական շենքերի, թանգարանների իրական տերերը հայեր են:

Այս անգամ կանդրադառնանք Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող Աթաթուրքի թանգարանին, որի իրական տերերը Քասապյաններն են։

1899թ․ թանգարանի տարածքը սովորական հողատարածք էր, որի մի մասը պատկանում էր Միհրան անունով մի հայի, մյուս մասը՝ վաքըֆային տարածք էր։ 1899թ․ Անկարայում բնակվող Օսեփ Քասապյանը 10․000 ղուրուշով (100 լիրա) ձեռք է բերել այս հողատարածքը, իսկ 11 տարի անց հողատարածքի վրա շենք է կառուցվել։ Շենքի սեփականության վկայականի (1910թ․ մարտի 4) մեջ նշված է, որ այն պատկանում է կաթոլիկ հայ Քասափյան Օսեփին։ 1910թ․ այս հողատարածքում կառուցված տան կողքին 1917թ․ Քասապյան ընտանիքը կառուցում է նաև մեքենաների վերանգորգման կետ։

1917թ․ այս շենքը վարձակալում է  Մուստաֆա Քեմալը։ Պատմական աղբյուրներում  ոչ մի տեղ չի նշվում թե ի՞նչ է տեղի ունցել 11 տարիների ընթացքում, սեփականության վկայականների մեջ միանգամից  նշվում է 1928 թվականը։

Բնակարանի պատմության վերաբերյալ նշվում է, որ 1928թ․ նախկին նահանգապետ և պատգամավոր Թահսինի կինը՝ Հաթչե Մեդիհան 8000 լիրայով գնել է այս շենքը։ 1928թ․ Հաթչե Մեդիհան բանկից որոշակի  գումար է վերցրել, որի դիմաց հողատարածքի մի մասը մնացել է նրան, իսկ մյուս մասը Ստամբուլի քաղաքապետարանը 1928թ․ մայիսի 28-ին 20,000 լրայով գնել է։ Քաղաքապետարանը այս կերպ նպատակ ուներ Մուստաֆա Քեմալի ապրած տունը վերածել թանգարանի։  Շենքի վաճառքի ամսաթիվը նշված է 1928թ․ մայիսի 28-ը։

Թուրք պատմաբան Նևզաթ Օնարանը նշում է, որ տարածքը թանգարանի վերածելու աշխատանքները սկսվել էին դեռևս 3 տարի առաջ։ 1925թ․ տարածքում հուշատախտակ ստեղծելու համար հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, հանձնաժողովը իր աշխատանքների իրականացման համար դիմել է շենքի տիրոջը՝ Թահսին բեյին: Ստանալաով դրական պատասխան՝ շենքի դռան վրա փակցվել  է «Գազի Մուստաֆա փաշան 1919թ․՝ հայերնիքի փրկության ժամանակ ապրել է այս տանը» ցուցատախտակը։ 1943թ․ շենքը ծառայել է որպես թանգարան, իսկ 1955թ․ օգոստոսին շենքի ներսում վերանորոգման աշխատանքներ են իրականցվել։

Ստամբուլի քաղաքապետարանը 1925թ․ ցանկացել է տարածքը վերածել թանգարանի։ Ցեղասպանության տարիներին Էրզրումի նահանգապետի կինը Հաթչե Մեդիհան շենքը գնել  է 8000 լիրայով, սակայն չկա որևէ տեղեկություն թե ո՞վ և ինչպե՞ս է վաճառել այս շենքը։

Այսպիսով, անհայտ ճանապարհներով Քասապյանների գույքը դարձավ Աթաթուրքի թանգարանը:

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Լիլիթ Մխիթարյան