Ֆրանսիական քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել հայազգի Սերժ Քեհեայանը

8
Ֆրանսիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ երկրի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը:

Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի:

Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը:

Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է: