Արտակարգ դեպքերի և պատահարներ - Ազատ Ձայն Լրատվական

Յոթ Պորտ․ Ինչու և երբ երեխային ասել ոչ, կոմերցիոն մանկություն (Հաղորդաշար)
Ուրախ ենք մեր կայքի երկարամյա հետևորդներին հայտնել, որ սկսում ենք նոր շարք՝ «Յոթ Պորտ»։ Անհավանական պատմություններ, հետաքրքրիր դեպքերի և դեմքերի մասին բացառիկ հետազոտություններ, մի խոքսով յոթ պորտ հետ ու առաջ ենք գնալու։ Իսկ այս ամենը Ձեզ կներկայացնի Լիլիթ Բարսեղյանը։

The post Յոթ Պորտ․ Ինչու և երբ երեխային ասել ոչ, կոմերցիոն մանկություն (Հաղորդաշար) appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Երևանում հասարակական տրանսպորտի գինը մինչև 500 դրամ կթանկանա
Երևանի ավագանին փետրվարի 13-ին հերթական նիստ կգումարի, օրակարգում ընդգրկված է 10 հարց։ Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի կայքից։

Օրակարգի 7-րդ հարցը վերաբերում է «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելուն»։

Ըստ նախագծի՝ ներդրվելու է միասնական տոմսային համակարգ։ Ավագանու որոշման նախագծում 17 կետով նշված է երթուղիների սպասարկման փոխադրավարձը, որոնք ներկայացնում ենք ստորև․

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

11) «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

15) ««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Եթե ավագանին առաջիկա նիստում ընդունի այս նախագիծը, ապա որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

The post Երևանում հասարակական տրանսպորտի գինը մինչև 500 դրամ կթանկանա appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում, ուտում, բայց երեխուս մոտ էի․ Բռնի տեղահանված ընտանիքը Ծաղկունքում է, որդու շիրիմը՝ Կարմիր Շուկայում
Ռուզաննան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայից է տեղահանվել ու արդեն երկրորդ ամիսն է՝ որդու՝ Մհերի գերեզմանին այցի գնալ չի կարողանում․ շիրիմը գյուղում է մնացել։

«Ուշքս ու միտքս մեր գյուղում է։ Ամեն վայրկյան մտքով այնտեղ եմ, քանի որ ամենաթանկս՝ տղաս, այնտեղ է մնացել․․․Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում- ուտում, բայց երեխուս մոտ էի, ամեն օր գնում էի․․․ Որ զոհվելուց ութ ամիս անց գտել են մարմինը, Հերացիից ամուսինս զանգեց հարցրեց՝ թողնեմ էստեղ հուղարկավորե՞նք, թե՞ բերեմ, ասացի՝ բեր, որ կարողանամ ամեն օր գնալ մոտը․․․ Հիմա մենք էստեղ ենք, ինքն՝ այնտեղ․ չգիտեմ էլ կկարողանա՞մ այսպես ապրել, թե՞ չէ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է տիկին Ռուզաննան։

20-ամյա Մհեր Հարությունյանը կրտսեր սերժանտ էր, որ 44-օրյա պատերազմը սկսվեց։ Նրա հերոսություններին ականատես եղածներից շատերը, ցավոք, նույնպես զոհվել են։ Մայրը Մհերի՝ ողջ մնացած մի մարտական ընկերոջից է իմացել, որ Շուշիում, 7-8 հոգով շրջափակման մեջ ընկնելուց առաջ, որդին հասցրել էր փրկել նաև իր հրամանատարի կյանքը։ Հետմահու ստացած «Արիության մեդալը» Մհերի ընտանիքին այդպես էլ չի հասել, բայց ծառայության ընթացքում բազմաթիվ խրախուսանքների է արժանացել։

«Զոհվելուց՝ նոյեմբերի 7-ից մի քանի օր առաջ զանգել էր, ասաց՝ սերժանտի կոչում են տալու ինձ․․․ Էդ էլ չհասցրեց ստանալ․․․»,-հառաչում է մայրն ու հիշում՝ Մհերը դեռ 2016-ին՝ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ընդամենը 16 տարեկան էր, հորը ստիպել է թույլ տալ, որ զինկոմիսարիատ գնա ու դիմում գրի, որպեսզի իրեն ևս տանեն առաջնագիծ․․․

Սեպտեմբերի 19-ի պատերազմի օրը տիկին Ռուզաննան խմոր էր հունցել, վերջին երկու գունդն էր մնացել, որ թխի, բարեկամը զանգել ու ասել է՝ կռիվը նորից սկսվել է։

«Մեր տունը շատ բարձրադիր է, թուրքերի ափի մեջ էր, Թաղավարդի, Կալերի, Զարդարաշենի տարածքում նրանց դրած դիրքերից պարզ երևում էր։ Բարեկամս ասաց արի մեր նկուղ, ես էլ սկզբից չուզեցի գնամ, բայց տեսա, որ լուրջ է, երկար է տևում, գնացի։ Քանի որ դեղերս չէի վերցրել՝ ճնշման, շաքարի, հետ գնացի, վերցրեցի, նորից եկա։ Էդ գիշերը նկուղում անցկացրեցինք։ Հաջորդ օրը գնացի, որ տեսնեմ ինչ լուր տղաներից, մեծ տղաս էլ էր դիրքերում, աշխարհազորի մեջ էր։ Որ ասացին՝ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, գնացի հետ։ Էնտեղից ուրիշ հարևանի նկուղ տեղափոխվեցինք։ Հաջորդ առավոտն ասացին, որ թուրքերը գյուղ են մտնում․ ով ոնց կարողացավ՝ դուրս եկավ։ Անտառների միջով, Հերհերի տակով գնացինք դեպի Ծովատեղ։ Գյուղի դպրոցի նկուղում մի օր մնացինք։ Ամսի 22-ին որ զինաթափեցին բոլորին, տղաս էլ եկավ, վերցրեց մեզ, հետ եկանք գյուղ՝ Կարմիր Շուկա։ Հաջորդ օրը՝ 23-ին, մի քիչ ալյուր տարա հարևանիս տուն, որ թոնրում մի քանի հաց թխեմ, էն էլ եկան, թե դուրս ենք գալիս գյուղից, թուրքերը հասնում են Կարմիր Շուկա։ Էլ ոչ մի բան չհասցրեցի վերցնեմ․ մենակ երեխուս՝ Մհերի մի նկար վերցրեցի ու դուրս եկա․․․»,-պատմում է տիկին Ռուզաննան։

Անտառներով մի կերպ Գիշի են հասնում, այնտեղից գտնում են մի քանի լիտր բենզին, որ հասնեն Ստեփանակերտ։ Ստեփանակերտում մի գիշեր մեքենայի մեջ են մնում, հաջորդ գիշերը՝ բարեկամի տան։ Ամսի 25-26-ին Հարությունյանների ընտանիքը նույնպես հարկադրված բռնում է գաղթի ճանապարհը․․․

The post Երանի եմ տալիս բլոկադայի օրերին, որ թեկուզ գարի ու սիսեռ էինք աղում, ուտում, բայց երեխուս մոտ էի․ Բռնի տեղահանված ընտանիքը Ծաղկունքում է, որդու շիրիմը՝ Կարմիր Շուկայում appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Սառնաղբյուր գյուղի գյուղապետն ադրբեջանցիների ռմբակոծությունների ընթացքում հասցրել է իր գյուղից դուրս բերել բոլոր երեխաներին, բացի մեկից
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրել է․

«Արցախից ստացված տեղեկությամբ, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի գյուղապետը, ադրբեջանցիների ռմբակոծությունների ընթացքում, հասցրել է իր գյուղից դուրս բերել բոլոր երեխաներին, բացի մեկից:

Բոլորը փրկվել են, բացի իր զավակից …»։

The post Սառնաղբյուր գյուղի գյուղապետն ադրբեջանցիների ռմբակոծությունների ընթացքում հասցրել է իր գյուղից դուրս բերել բոլոր երեխաներին, բացի մեկից appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Գիշերն ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ադրբեջանի բռնազավթած տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներս թափանցել  և վնասել գույքը: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

The post Գիշերն ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Անհետ կորածների ծնողները կգիշերեն ՊՆ-ում․ Պապիկյանն այդպես չի եկել հանդիպման
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում, Sputnik Արմենիա-ին  ասել է  անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։

Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ` նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նա նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Պաշտոնյայի պատասխանները չեն գոհացրել հանդիպման մասնակիցներին։

«Մենք մնալու ենք ՊՆ-ում, գիշերելու ենք այստեղ»,– ասել է Մանավազյանը։

Նրա խոսքով` մինչ այս պահը Սուրեն Պապիկյանը չի այցելել իրենց։

The post Անհետ կորածների ծնողները կգիշերեն ՊՆ-ում․ Պապիկյանն այդպես չի եկել հանդիպման appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Ադրբեջանական հատուկ գործակալը Սյունիքում Baku TV-ի համար նկարահանումներ է արել
«Էկո-մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրել է.

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ ԱՄԵՆ ՆԱՏԱՇԱ ԴԵՌ ՌԵԼՈԿԱՆՏ Չէ։

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի  «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել  ԲաքուTV-ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է, որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Հրաժարվեցի նրա հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine, հարցազրույցներ են տվել ԲաքուTV-ին։

ԲաքուTV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։

Չգիտեմ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվե՞լ է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։ Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն  հարցազրույց են տվել տվյալ անձին։ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ «Բլոկնոտ․ռու»-ի թղթակից, էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով ԲաքուTV-ի էկրանին, Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին և ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։ Նամակի բովանդակությունը տես հղումով։

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչ Ալբերտո Աթայանի (նկարում ձախից է կանգնած՝ ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա  (նկարի մեջտեղում) ըստ Աթայանի Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միռ» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան (Тигран Галстян)։

«Միռ» հեռուստանընկերությունից ճշտել եմ՝ Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժեներ։ Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարահանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ՝ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես, Ալբերտո Աթայանը։

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելի ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային  ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով  հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

Բաքու-TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուժն արդեն դիրքավորված է,  կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները։

Բաքու-TV-ն  օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման, ռազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման  վրա կենտրոնացնելու պատճառով։

Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։

Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել Ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել և այլն։ Միայն մի քանի վարկյան եմ դնում այդ ադրբեջանական ռեպորտաժից։

The post Ադրբեջանական հատուկ գործակալը Սյունիքում Baku TV-ի համար նկարահանումներ է արել appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

48 ժամվա ընթացքում երկրորդ մահը. Արցախում հղի կին է մահացել ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով
Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում շտապօգնության անհասանելիության պատճառով չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել։

The post 48 ժամվա ընթացքում երկրորդ մահը. Արցախում հղի կին է մահացել ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Արցախցի երիտասարդ մայրիկն անվճար թխվածքաբլիթներ է բաժանում
Արցախցի երիտասարդ մայրիկ Լուսեն անվճար թխվածքաբլիթներ է բաժանում։ Ինքն է թխել՝ տան «եղաչ-չեղածով»։ Մեծերը հղիների համար է նախատեսել, փոքրիկները՝ փոքրիկների։ Նա իր էջում անվճար բլիթների մասին հայտարարություն է

տեղադրել։

«Անվճար է, մեծերը հղուկների համար են, փոքրերը՝ փոքրիկների, մնացածն էլ՝ ով ցանկանա։ Կներեք, ինչ կար տանը պատրաստեցի, ով ցանկանումա՝ գրեք ինձ։ Արտաքինին չխաբվեք, քաղցրա, բերանում հալվում ա»,- գրել է նա ու բլիթների լուսանկարը տեղադրել։

The post Արցախցի երիտասարդ մայրիկն անվճար թխվածքաբլիթներ է բաժանում appeared first on Ազատ Ձայն Լրատվական.

Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը. նա 4 տարի կոմայի մեջ էր
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հայտնում է TV5-ը։

Վերջին ամսվա ընթացքում նա պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում էր, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոխված։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր։

Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Գործով կալանավորված է միայն մարզպետի օգնականը։

The post Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը. նա 4 տարի կոմայի մեջ էր appeared first on Ազատ Ձայն Լրատվական.